Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Փակ շուկան քանդում են. Ստեփան Սաֆարյանի կոչ-հայտարարությունը

Փակ շուկան քանդում են. Ստեփան Սաֆարյանի կոչ-հայտարարությունը
28.05.2012 | 01:42

Երևանի կենտրոնում գտնվող և պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված փակ շուկան քանդում են: Քանդելու համար «հարմար» ժամանակ են ընտրել՝ կիրակի և տոն օրերը:
Նշենք, որ շուկան պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Ի դեպ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում այս ցավոտ խնդրի առնչությամբ հանդես է եկել կոչ-հայտարարությամբ.


«Հարգելի համաքաղաքացիներ,

Ինչպես հայտնի է, շարունակվում Է վանդալիզմը Գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի հանդեպ: Չնայած պաշտոնայների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները:

Բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն ճարտարապետական կոթողի ապագայի նկատմամբ, կարող են միանալ քաղաքացիական հավաքին, որը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը 11:00-ին, շուկայի դիմաց: Հավաքվենք եւ քննարկենք մեր անելիքները ծածկած շուկան վանդալիզմից փրկելու նպատակով:

"Փրկենք Փակ Շուկան" քաղաքացիական նախաձեռնություն»:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 8079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ